Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետարանին ականազերծված ու ստուգազննված տարածքներ են հանձնվել


Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ է հանձնել Սյունիքի մարզպետարանին:

2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ սկսեց և օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց այս 2 ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG