Մատչելիության հղումներ

Նալբանդյանը պաշտոնապես Էրդողանին հրավիրեց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը


Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG