Մատչելիության հղումներ

Արևմուտքը մեծացնում է ճնշումը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի հարցով


Արևմուտքը մեծացնում է ճնշումը Մոսկվայի վրա՝ պահանջելով մեկնաբանել Ուկրաինայի պնդումները՝ արևելքում Ռուսաստանի ռազմական ինտերվենցիայի մասին:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջոֆրի Փյաթը օգոստոսի 28-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է՝ «ավելի ու ավելի մեծ թվով ռուս զինծառայողներ են ուղղակիորեն միջամտում ուկրաինական տարածքում ծավալված ռազմական գործողություններին»:

Նախօրեին էլ՝ օգոստոսի 27-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելn է հայտարարել, որ Ռուսաստանի ռազմական արշավանքի մասին տեղեկատվությունը «բացատրություններ է պահանջում» և շեշտել է, որ Մոսկվան «մեծ պատասխանատվություն է կրում լարվածության թուլացման համար»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը օգոստոսի 27-ին հայտարարել է, թե կասկածում է, որ Ուկրաինայի արևելքում «Ռուսաստանի կողմից ուղղորդված հակահարձակում» է տեղի ունենում, և քննադատել է Մոսկվային՝ «ճշմարտությունը չխոստովանելու» համար:

Մոսկվան հերքում է ապստամբներին զենք մատակարարելու և Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG