Մատչելիության հղումներ

Փլուզում Սարի թաղում, կա մեկ զոհ


Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը օգոստոսի 27-ին տեղի է ունեցել փլուզում, տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած հաղորդագրությունից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Պ. Ի.-ի տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է առաստաղը (մոտ 25 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ փլատակների տակից տեղի ուժերով դուրս է բերվել Ս. Ա.-ը (ծնվ. 1999թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիատալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Ա.-ի (ծնվ. 1983թ., ազգանունը պարզ չէ) դին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG