Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» ամերիկացի պատանդի համար 6 միլիոն դոլար է պահանջել


Իսլամական պետություն հռչակած ծայրահեղ խմբավորումները 6 միլիոն դոլար փրկագին են պահանջել գերի վերցված մի ամերիկուհու ազատ արձակելու դիմաց:

Այս մասին հաղորդել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պատանդի ընտանիքին:

Ընտանիքի խնդրանքով գերեվարված կնոջ անունը չի հրապարակվում, սակայն հայտի է, որ նա 26 տարեկան է և Սիրիայում զբաղվում էր մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG