Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտգործնախարարի հետ


Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG