Իսրայելն ու պաղեստինյան գրոհայինները Եգիպտոսի միջամտությամբ համաձայնել են օգոստոսի 26-ից հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Պայմանավորվածության համաձայն, Իսրայելը պետք է թուլացնի Գազայի հատվածի շրջափակումը, որպեսզի մարդասիրական օգնությունն ու շինանյութերը հասցվեն «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Հուլիսից Գազայի հատվածում մեծ թափ ստացած ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 2.100 պաղեստինցի ու 67 իսրայելցի է զոհվել։