Մատչելիության հղումներ

Էշթոնը սեպտեմբերի 1-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ


Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում կհանդիպի Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նորացված բանակցությունների շրջանակը քննարկելու համար:

Օգոստոսի 25-ին լրացավ միջուկային զենք ստեղծելու շուրջ հետազոտությունների իրականացնելու մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարցերին պատասխանելու համար Թեհրանին հատկացված վերջնաժամկետը: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Թեհրանը պատասխանել է տրված հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG