Մատչելիության հղումներ

Ուկրաինական մեդիա խումբը շուրջօրյա անգլալեզու հեռուստաալիք է բացում


Օգոստոսի 24-ից Կիևում արբանյակային և ինտերնետային ալիքներով մեկնարկել է «Ուկրաինան այսօր» (Ukraine Today) շուրջօրյա անգլալեզու հեռուստաալիքի հեռարձակումը:

UT լոգոյով հանդես եկող հեռուստաալիքը որպես գործունեության նպատակ հռչակել է «ուկրաինական լուրերը ուկրաինական տեսանկյունից լուսաբանելը»:

Հեռուստաալիքը մտնում է Ուկրաինայի «1+1 Մեդիա գրուպի» մեջ, որն իր մեջ ներառում է ուկրաինական 8 հեռուստաալիք և 5 օնլայն լրատվական հարթակ:

«1+1 Մեդիա գրուպի» տնօրեն Օլեկսանդր Տկաչենկոն հայտարարել է, որ «Ուկրաինան այսօր» հեռուստաալիքը մարտահրավեր է նետում ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին, որոնք, նրա խոսքով, «լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ» են սկսել Ուկրաինայի դեմ՝ առաջ մղելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թելադրած քաղաքական օրակարգը:

Նոր հեռուստաալիքը ապագայում նախատեսում է արբանյակային հեռարձակում սկսել Միացյալ Նահանգներում, իսկ հեռահար ծրագրերի մեջ մտնում է նաև ռուսերեն լեզվով հեռարձակումների իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG