Մատչելիության հղումներ

Նոր դեղամիջոց՝ Էբոլայի դեմ


Ճապոնին պատրաստ է նոր դեղամիջոց ներկայացնել Էբոլա վիրուսով վարակվածների բուժման համար։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ճապոնական իշխանություններին, նշում է, որ խոսքը «Ֆավիպերավի» դեղամիջոցի մասին է, որը մշակվել է ճապոնական Fujifilm Holdings ընկերության կողմից։

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում, դեղամիջոցը կտրամադրեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Նոր դեղամիջոցն այս տարվա մարտին արդեն հաստատվել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը կողմից։

Ավելի վաղ, Fujifilm ընկերությունը հայտրարել էր, որ պահուստային ֆոնդում եղած դեղամիջոցը կբավարարի ավելի քան 20 հազար հիվանդի սպասարկելու համար։ Ընկերությունն այս օրերին բանակցում է ամերիկյան կառավարության հետ՝ դեղամիջոցը Էբոլայով հիվանդների վրա փորձարկելու համար։

Մինչ այդ, Լոնդոնի հիվանդանոցն արդեն սկսել է Մեծ Բրիտանիայի վարակված քաղաքացու բուժումը. նա հիվանդացել է Սիերա Լեոնեում կամավորական աշխատանքներ կատարելու ժամանակ։ BBC-ի փոխանցմամբ` քաղաքում, որտեղ աշխատել է 29-ամյա Ուիլիամ Պոիլին, Էբոլայով վարակվածների թիվը մեծ է։

Կիրակի օրը հայտարարվեց Կոնգոյում Էբոլայով վարակված մեկ հիվանդի մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայում մարտից մինչ օրս գրանցվել է Էբոլայով վարակվածության 2615 դեպք, որից 1427-ն ավարտվել է մահով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է, որ փետրվարից գլուխ բարձրացրած վիրուսին ժամանակին լուրջ չեն վերաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG