Մատչելիության հղումներ

Մինչև արևելքում ճգնաժամը շարունակվում է՝ Ուկրաինան տոնում է անկախության 23-րդ տարեդարձը


Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է իր անկախության 23-րդ տարեդարձը՝ մինչ ճգնաժամային իրավիճակը երկրի արևելքում շարունակվում է:

Նախագահ Պետրո Պորոշենկոն ներկա է գտնվել Կիևի Անկախության հրապարակում՝ Մայդանում, անցկացված ռազմական շքերթին:

Պորոշենկոն հայտարարել է, որ 2015-2017 թվականներին Ուկրաինան ավելի քան 3 միլիարդ դոլար կծախսի բանակը վերազինելու համար: Ուկրաինայի պաշտպանության համար բյուջեից հատկացումները այս պահին կազմում են ընդամենը 1.5 միլիարդ դոլար:

Մինչ Ուկրաինան անկախություն է տոնում, երկրի արևելքում՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկում և Լուգանսկում, լարված իրավիճակը պահպանվում է: Օգոստոսի 24-ին Դոնեցկի կենտրոնական հիվանդանոցներից մեկի վրա ռումբ է ընկել՝ վնասելով մի քանի բաժանմունքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, քանի որ հիվանդանոցի աշխատակազմը և հիվանդները նախապես տեղափոխվել էին ստորգետնյա գազապաստարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG