Մատչելիության հղումներ

Մերկելը Դոնբասում հրադադար հաստատելու կոչ է անում


Ուկրաինա -- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (ձ) և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, 23-ը օգոստոսի, 2014թ․
Ուկրաինա -- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (ձ) և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, 23-ը օգոստոսի, 2014թ․

Պաշտոնական այցով Կիևում գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն այսօր կոչ է արել արևելյան Ուկրաինայի մարտական գործողություններում ներգրավված բոլոր կողմերին զինադադար հաստատել:

Այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է Պետրո Պորոշենկոյի հետ մի քանի ժամ տևած բանակցությունների ավարտին:

«Հուսով եմ, որ ձեր առաջիկա բանակցությունները ռուսական կողմի հետ հաջողությամբ կպսակվեն», - դիմելով Պորոշենկոյին՝ ասել է Մերկելը` նկատի ունենալով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների` օգոստոսի 26-ին Մինսկում նախատեսված հանդիպումը:

«Որևէ հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է երկու կողմերի ներգրավվածությունը: Միայնակ այս հարցը լուծել հնարավոր չէ», - նշել է գերմանական կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG