Մատչելիության հղումներ

Մալայզիայում սգո օր է հայտարարվել


Դոնեցկի մարզում կործանված մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը, արխիվ
Դոնեցկի մարզում կործանված մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը, արխիվ

Ամստերդամից Կուալա Լումպուր են տեղափոխվել Ուկրաինայի հյուսիսում հուլիսի 17-ին վթարի ենթարկված «Բոինգ 777» ինքնաթիռի 20 ուղևորների մարմինները, այդ թվում՝ նաև ինքնաթիռի անձնակազմի ինը անդամների մարմինները։

Կուալա Լումպուրի օդանավակայանում սգո արարողակարգով Ամստերդամից ժամանած ինքնաթիռը դիմավորել են Մալայզիայի թագավոր Աբդուլ Խալիմ Մուդզամ Շախը, փոխվարչապետն ու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այսօր Մալայզիայում սգո օր է հայտարարվել։

Ավիավթարի հետևանքով, մինչ օրս Մալայզիա է տեղափոխվել 43 դիակ, 30-ի ինքնությունն արդեն պարզվել է։ Հաջորդ չվերթը դեպի Կուալա-Լումպուր նախատեսված է կիրակի օրը։

Հիշեցնենք՝ ինքնաթիռում կար 298 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG