Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին


Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել 2014թ. ծրագրով մայիսից մեկնարկած շինբարեկարգման ծրագրի մասին:

Ըստ այդմ, այս տարի նախատեսվում է իրականացնել շուրջ 30000 քմ ծավալով մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների տեղադրման աշխատանքներ: Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի աշխատանքների 1/3 -ից փոքր-ինչ ավելին: 4000 քմ-ում վերատեղադրվել են նախկինում եղած, բայց անվնաս սալիկները, ևս 8000 քմ-ում տեղադրվել են նոր սալիկներ: Հանրապետության հրապարակին հարակից մայթերի նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը կփոխարինվեն նույն տեսակի սալաքարերով:

Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG