Մատչելիության հղումներ

Մոսկվայի նախկին քաղաքապետի տիկինը՝ Ռուսաստանի ամենահարուստ կին


Մոսկվայի նախկին խաղաքապետ Յուրի Լուժկովն իր կնոջ՝ Ելենա Բատուրինայի հետ, արխիվ
Մոսկվայի նախկին խաղաքապետ Յուրի Լուժկովն իր կնոջ՝ Ելենա Բատուրինայի հետ, արխիվ

«Ինտեկո Մենեջմենթ» ընկերության նախագահ, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան, կրկին գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը։

«Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Բատուրինայի կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ եվրո, սակայն նախորդ տարվա համեմատ նրա կարողությունը նվազել է 100 միլիոն եվրոյով։

Մեծ կարողություններ ունեցող կանանց ցուցակում երկրորդը «Պրոգրես կապիտալ» ընկերության համասեփականատեր, տնօրենների խորհրդի անդամ, «ֆրուտոնյանա» մանկական կերերի արտադրությամբ զբաղվող Օլգա Բելյավցևան է. նրա կարողությունը գնահատվել է 450 միլիոն եվրո։

«Վայլդբերիիս» համակարգչային խանութների գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը Ռուսաստանի երրորդ հարուստ կինն է։ Նրա կարողությունը գնահատվում է 380 միլիոն եվրո։

Տասնյակը եզրափակում է «Լուկոյլ» ընկերության փոխնախագահ և գլխավոր հաշվապահ Լյուբով Խոբան։ Նրան է պատկանում Լուկոյլի 0.35 տոկոս բաժնեմասը։

Ցուցակում ամենաերիտասարդը Թաթարստանի առաջին նախագահի թոռնուհին է. նա, իր 115 միլիոն եվրո կարողությամբ, զբաղեցրել է15-րդ հորիզոնականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG