Մատչելիության հղումներ

Ավետիսյանի գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դատարան


Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը «Ազատությանը» հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկող դիմումն ուղարկվել է վերաքննիչ ատյան:

Արա Զաքարյանը հավելեց, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են կա՛մ արդարացնել Ավետիսյանին, կա՛մ գործն ուղարկել լրացուցիչ քննության:

Պահեստազորի գնդապետը, հիշեցնենք, չի ընդունում իր մեղքը՝ պնդելով, որ իշխանություններն իրեն մեկուսացրեցին անցած տարի նախաձեռնած բողոքի ակցիաների համար:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG