Մատչելիության հղումներ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ նախարարները կես տարին մեկ կհանդիպեն


Նախիջևանում այսօր կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իրակլի Ալասանիայի և Իսմեթ Յըլմազի եռակողմ հանդիպումը:

Նման ձևաչափով առաջին հանդիպման արդյունքներով որոշում է ընդունվել երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հավաքները պարբերական դարձնել` կես տարին մեկ անգամ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նավթա- և գազամուղների պաշտպանությանն ուղղված համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG