Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն իրավապաշտպան Ջաֆարովի


Նախօրեին Շեքիում բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն ձերբակալված իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի: Ակցիան նվիրված էր իրավապաշտպանի 30 ամյակին:

Բողոքի ակցիան անցել է Շեքիի ամրոցի միջնադարյան զնդանի մուտքի մոտ, դրա մասնակիցները պաստառներ են պարզել ի պաշտպանություն Ջաֆարովի, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ջաֆարովը ձերբակալվել է օգոստոսի 2-ին` ապօրինի գործարարության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրան քաղբանտարկյալ է ճանաչել:

Ռասուլ Ջաֆարովը Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակի հրապարակման նախաձեռնողներից է, որում ընդգրկված է 98 անձ, այդ թվում և հենց ինքը Ջաֆարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG