Մատչելիության հղումներ

Օբամա․ Իրաքում օդուժի գործողությունները միտված են ամերիկյան շահերը պաշտպանելուն


Նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 17-ին Կոնգրեսին հղած նամակում տեղեկացրել է, որ Իրաքում՝ Մոսուլի ամբարտակը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալներից ետ գրավելու նպատակով քրդական ուժերին ԱՄՆ օդուժի կողմից ցուցաբերվող աջակցության նպատակը ամերիկյան շահերը պաշտպանելն է:

Օբաման զգուշացրել է Կոնգրեսին, որ Մոսուլի ամբարտակի գրավումը ձախողելու դեպքում հարցականի տակ կդրվի, մասնավորապես, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմի անվտանգությունը: «Իսլամական պետության» զինյալները նաև վտանգ են ներկայացնում Իրաքի քաղաքացիների համար և խափանում են Իրաքի իշխանությունների գործունեությունը:

Քրդական իշխանությունները տեղեկացրել են, որ ամերիկյան օդուժի աջակցությամբ քրդական զինուժը հիմնականում իր վերահսկողության տակ է վերցրել ամբարտակը, որը ջուր և էլեկտրականություն է մատակարարում Իրաքի հյուսիսի զգալի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG