Մատչելիության հղումներ

Ռուս քաղաքական գործչի որդին ԱՄՆ-ում ձերբակալվել է «հաքերության» համար


Ռուման Սելեզնյովը ընտանիքի հետ, արխիվ
Ռուման Սելեզնյովը ընտանիքի հետ, արխիվ

Սիեթլի դատարանում ցուցմունք է տվել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին՝ 30-ամյա Ռոման Սելեզնյովը, ով մեղադրվում է համակարգչային դրամարկղային մեքենաներ կոտրելու և հարյուր հազարավոր վարկային քարտերի տվյալներ գողանալու մեջ, որոնք, այնուհետև, վաճառել է առնվազն 2 միլիոն դոլարով:

Ամերիկյան հատուկ ծառայությունները Սելեզնյովին ձերբակալել են Մալդիվյան կղզիներում:

Ռուս պատգամավորի որդին իրեն մեղավոր չի ճանաչել: Նրան ներկայացված մեղադրանքները ենթադրում են մինչև 10 տարվա ազատազրկում:

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին մեղադրում է Սելեզնյովին առևանգելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG