Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ մանկապարտեզներին փչացած թռչնամսի մատակարարման փաստով


Լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության
Լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության

Երևանի երեք մանկապարտեզների քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, այսօր տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննություն է կատարվում` պարզելու հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի և դրա արդյունքներով Էդ.Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, ստուգվում է նշված անհատ ձեռներեցի կողմից օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիսն այլ հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ առաքելու, ինչպես նաև` հարկային պարտավորություններից խուսափելու հավանականությունը:

«Քրեական գործի շրջանակներում նշանակվում են համալիր ստուգումներ և փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմինը մշակել է աշխատանքային վարկածներ՝ քննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունն ապահովելու համար։ Միջոցներ են ձեռնարկվում` մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG