Իրաքի պաշտոնյաները հայտնում են, որ «իսլամական պետություն» հռչակած ծայրահեղական խմբավորումները նոր հարձակում են կատարել եզդիների վրա:
Ազգությամբ եզդի օրենսդիր Մահմա Խալին Associated Press լրատվական գործակալությանը ասել է, որ իսլամիստները Իրաքի հյուսիսում եզդիների Կոչո գյուղի վրա հարձակվել են երեկ՝ սպանելով առնվազն 80 տղամարդու և առևանգելով կանանց ու երեխաներին: