Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ առևտրի հարցերով աշխատանքային խումբ Գյուղնախում


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխիվ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով Հայաստանի գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այդ մասին տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վերջերս հայ գործարարներին կոչ էր արել ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ և մատնանշել էր գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

«Այսօր, երբ Ռուսաստանն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: [...] Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք », - հայտարարել էր նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG