Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, փոխանցում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը հայ - ադրբեջանական զորքերի շփման գծում, հրադադարի ռեժիմի դիտարկման արդյունքները, տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: