Մատչելիության հղումներ

Կվերականգնվի Դաշտադեմի միջնադարյան ամրոցը


Կառավարությունն այսօր հաստատել է Դաշտադեմի միջնադարյան ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշումը և գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ՝ մոտ 57 հազար ԱՄՆ դոլար հատկացրել:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դրանով իսկ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ՝ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան ամրոցի վերականգնման աշխատանքները սկսելու համար:

2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել:

Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG