Մատչելիության հղումներ

Եզդիները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ


Եզդիները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի առջև, Երևան, 14-ը հուլիսի, 2014 թ․
Եզդիները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի առջև, Երևան, 14-ը հուլիսի, 2014 թ․

Հայաստանում բնակվող եզդիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում բարձրաձայնի Իրաքի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք նրանք եզդիների ցեղասպանություն են որակում:

Կառավարության շենքի առջև հավաքվածները պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբարհամյանի հետ, սակայն Աբրահամյանը առայժմ չի հանդիպել ցուցարարներին:

Կառավարության շենքից եզդիները շարժվեցին դեպի Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, մի քանի րոպե փակեցին Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի երթևեկելի մասը, սակայն ոստիկանությունը ուժի գործադրմամբ բացեց այն:

Այս պահին ցուցարարները վերադարձել են Կառավարության շենքի մոտ:

Հովհաննես Շողիկյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG