Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հերքում է, թե պատսպարել է ադրբեջանցի իրավապաշտպանին


Իրավապաշտպան Էմին Հուսեյնով, արխիվ
Իրավապաշտպան Էմին Հուսեյնով, արխիվ

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հերքում է լուրերը, թե Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը պատսպարվել է իրենց մոտ:

«Այդ տեղեկությունները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում: Նա ԱՄՆ դեսպանատանը չէ», - ասված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականն էր հայտնել, թե իբև Հուսեյնովի գլխավորած ինստիտուտում սկսված խուզարկությունից հետո վերջինս շտապել է թաքնվել ԱՄՆ դեսպանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG