Մատչելիության հղումներ

Հայաստան ուղարկվող տրանսֆերտները նվազել են


Խոպանչի շատ ընտանիքներ մնացել են առանց փող
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Գյումրեցի շատ ընտանիքներ ապրում են արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամների ուղարկած գումարներով, սակայն, այս տարին խոպան մեկնողների համար բարենպաստ չէր. ոմանց միգրացիոն նոր օրենքն է արգելել մեկնել Հայաստանից, իսկ մեկնածներն էլ մեկ այլ խնդրի առաջ են կանգնել՝ ընտանիքներին կամ քիչ գումար են կարողացել ուղարկել, կամ ընդհանրապես չեն ուղարկել:

Տիկին Ռուզաննայի ամուսինը 5 ամիս է մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի ու մինչև օրս ընտանիք մեկ լումա անգամ չի ուղարկել:

«Այնտեղ ամուսինս ահագին աշխատել է, բայց ասում են` գումար չկա, որ իրեն վճարեն, ստեղ էլ աշխատանք չկա, մենք էլ պարտքով ենք յոլա գնում. առանց դրսի՝ ստեղ ապրել անհնարին է», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Որ Հայաստան ուղակվող տրանսվերտները նվազել են, դա փաստում են նաև բանկերը: «Հայէկոնոմբանկ»-ի Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Արմեն Եդիագարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հատկապես նվազել են Ռուսատանից ու Ուկրաինայից ուղարկվող տրանսֆերտները։

«Յոթ ամիսների ընթացքում մոտ 20 տոկոս նվազել է։ Դա իմ կարծիքով բացատրվում է նաև նրանով, որ սկսել են ընտանիքներով բացակայել ու ընդմիշտ», - ասաց Եդիգարյանը։

«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզից տարեկան միջինը 40-50 հազար մարդ մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի ու յուրաանաչյուր խոպանչի սեզոնին միջինը 7-8 հազար դոլար գումար է ուղարկում: Ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով Շիրակի մարզ տրանսֆերտի ձևով 350-400 մլն դոլար է ստացվում:

Ղարիբ Հարությունյանը ևս փաստեց, որ նախորդ տարիների համեմատ արտագնա աշխատանքի մեկնողներն ավելի քիչ գումար են կարողանում ուղարկել Հայաստան։

Ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կարող են բացասական անդրադառնալ հայ խոպանչիների վրա։

«Նույն՝ արտագնա աշխատանքի մեկնածների առումով, մենք ունենալու ենք կամ հետ հոսք, կամ, մյուս կողմից, իրենք փորձելու են այլ երկրներ արտագաղթել։ Այս երկու տարբերակն է, քանի որ Հայաստանում աշխատանքի շուկան չի կարող ապահովվել լրացուցիչ աշխատատեղեր արտագնա աշխատանքի մեկնած անձանց համար», - փոխանցեց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG