Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ․ Հրադադարի խախտումների պարբերականությունը նվազել է


Հայկական Զինված ուժերի զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող դիրքերում, արխիվ
Հայկական Զինված ուժերի զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող դիրքերում, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ նախորդ օրերի համեմատությամբ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 10-11-ը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի ռեժիմն ադրբեջանական կողմից խախտվել է 31 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 6 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 889 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

«ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG