Տիբեթում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը շրջվել է 10 մետր բարձրությամբ քարափից՝ դառնալով 44 մարդու մահվան պատճառ: Ավտոբուսի ևս 11 ուղևոր վնասվածքներ է ստացել:
«Զինհուա» գործակալության փոխանցմամբ, նախքան քարափից ներքև գլորվելը ավտոբուսը բախվել է երկու ավտոմեքենայի հետ:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ավտոբուսը շահագործող տուրիստական գործակալության և տրանսպորտային ընկերության ներկայացուցիչներին:
Տիբեթում վերջին շրջանում զբոսաշրջությունը վերելք է ապրում, սակայն այստեղ շատ են վտանգավոր լեռնային ճանապարհները, հատկապես ամառային՝ առավելապես անձրևային ամիսներին: