Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր է սպանվել


Օգոստոսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի արդյունքում, ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, Թովուզի շրջանում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Ֆատալիզադե Ռուֆատ Նազիմ օղլուն:

ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է նաև, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի Գեդաբեկի շրջանում վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Օրհան Գալիբ օղլին:

Իր հերթին հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երեկ և այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը, մասնավորապես, տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հավելել է ՊՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG