Մատչելիության հղումներ

Եգիպտական դատարանը կազմալուծել է «Մահմեդական եղբայրության» քաղաքական թևը


Կահիրեի բարձրագույն վարչական դատարանը օգոստոսի 9-ի որոշմամբ կազմալուծել է «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, որն այդ երկրում արգելված «Մահմեդական եղբայրություն» խմբավորման քաղաքական թևն է:

Կուսակցությունը մեղադրվում է անօրինական գործողություններում ներգրավվման մեջ: Ավելի վաղ՝ դեռ անցած սեպտեմբերին, արգելվել էր բուն «Մահմեդական եղբայրության» գործունեությունը, սակայն դրա քաղաքական թևը շարունակել էր գոյություն ունենալ և հնարավորություն էր ստացել մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Այսօրվա վճռի արդյունքում «Մահմեդական եղբայրությունը» վերջնականապես զրկվում է ցանկացած տեսակի ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից:

Եգիպտական իշխանությունները ամեն կերպ փորձում են ճնշել «Մահմեդական եղբայրությանը» անցած տարվա հուլիսից ի վեր, այն բանից հետո, երբ բանակը իշխանությունից հեռացրեց «Մահմեդական եղբայրության» աջակցությունը վայելող իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիին:

«Մահմեդական եղբայրությունը» հետևողականորեն հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ երկրում բռնություններ և անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ, և Եգիպտոսի ռազմական իշխանություններին մեղադրում է բռնաճնշումներ իրականացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG