Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը, ֆեյսուքյան իր էջում: Նա, մասնավորապես, գրել է․ - «Վաղը այստեղ` Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»։
Նախագահների եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը՝ Թվիթեր սոցիալական ցանցի իր էջում:
Նա հավելել է, որ բանակցային գործընթացում առաջընթացը կախված կլինի Հայաստանի նախագահի «կառուցողական դիրքորոշումից»: