Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհնանիսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ անցած գիշեր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում իրավիճակը կրկին լարված է եղել։ Հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ, հայկական կողմը որոշ դեպքերում պատասխան կրակ է բացել։
Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը Տավուշի մարզի ուղղությամբ արձակված կրակահերթերից հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տվյալներ չկան։
Նաիրա Բուլղադարյան