Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ Բաքուն մոլորեցնում է սեփական ժողովրդին


Հայաստանի ԱԳ փոխնախարար Շաարշ Քոչարյան, արխիվ
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շաարշ Քոչարյան, արխիվ

Ղարաբաղյան շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահի՝ երկրից դուրս գտնվելու մասին հայտարարությամբ Բաքուն մոլորեցնում է սեփական ժողովրդին: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ռեգնում» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Բաքվում հնչող հայտարարությունը, թե դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից, քանի որ Իլհամ Ալիևը իր երկրում չէր, Քոչարյանը ընդգծել է․ - «Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Առավել ևս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաև` գտնվելով արտասահմանում»:

«Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը: Սակայն հայտարարությունն արված է, և դրա նպատակն է շարունակել սեփական ժողովրդին մոլորեցնելու քաղաքականությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Այդ պատճառով, կապված ծրագրված դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի առաջնորդի վարկանիշի բարձրացմանն ուղղված փիառ արշավի տապալմամբ, նրա աշխատակազմը պարզունակ հայտարարություն արեց, որ նախագահը դրա հետ ոչ մի կապ չունի, քանի որ գտնվում էր արտասահմանում: Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին, որպեսզի փորձել այդպիսի ակնհայտ սուտ հրամցնել վերջինիս»:

«Նմանատիպ իրավիճակներից խուսափել և կրկին ստիպված չլինել երկրում չգտնվել կարելի է հասարակ միջոցով` դադարել իրավիճակի լարումը և ուղղել ջանքերը դեպի բանակցային հուն», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Շավարշ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG