Մատչելիության հղումներ

Ուկրաինան այսուհետ չի գնի մոտ 300 անուն ռուսական դեղորայք


Ուկրաինայի Առողջապահության նախարարության կողմից գրանցված 306 դեղամիջոցներից միայն 20-ն են, որ չունեն փոխարինողներ:

Ինչպես հաղորդում է «Իտառ Տասս»-ը, Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը այսուհետ չի գնի մոտ 300 ռուսական դեղորայք, եթե դրանք ներառված լինեն ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների ցուցակում:

Այս մասին իր ելույթում ասել է Ուկրաինայի Առողջապահության նախարար Օլեգ Մուսիյը:

«Առողջապահության նախարարությունը կողմ կլինի 306 գրանցված դեղամիջոցներից 286 արգելքին, մնացած 20-ը Ուկրաինայում չունեն իրենց փոխարինողներ, այդ պատճառով չենք արգելի դրանց մուտքը»,- նշել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG