Երեկվանից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Տոնոյանը հանդիպում է ունեցել Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի և Կանզասի ադյուտանտ գեներալ Լի Թաֆանելիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի պաշտպանության փոխնախարարի մասնակցությունը «Աչալուրջ պահապան» բժշկական զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվան:
Նշված զորավարժությանը ամերիկյան կողմի հետ մասնակցում են նաև Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության հինգ ներկայացուցիչներ: