Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ենթասպա է վիրավորվել


«Մերձճակատային գոտում» հրազենային վիրավորում է ստացել և հիվանդանոց տեղափոխվել Ադրբեջանի բանակի ենթասպա Վալեհ Հոսիևը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ զինվորականը վիրավորվել է հայկական ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից:

Հոսիևի վիճակը բնութագրվում է որպես միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG