Մատչելիության հղումներ

Ըստ Աբրահամյանի՝ եկող շաբաթ Սոչիում հնարավոր է Սարգսյան - Ալիև հանդիպում


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը 2009 թվականի հոկտեմբերի 8-ին Քիշնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը 2009 թվականի հոկտեմբերի 8-ին Քիշնևում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է եկող շաբաթ հանդիպեն Սոչիում, որտեղ բանակցություններ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ վարչապետի՝ նախագահների հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսի 8-9-ը։

«Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներինն է։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները անցած նոյեմբերին էին՝ Վիեննայում, իսկ մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել շուրջ երկու տարի:

Բանակցային գործընթացում այս իրավիճակն առաջացավ հատկապես այն բանից հետո, երբ 2012 թվականի օգոստոսին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով ժամեր անց Բաքվում Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացավ:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ու հայ - ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահող պետություն ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ արեցին շուտափույթ վերսկսել բանակցությունները։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG