Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանին հեռացրեցին դատարանի դահլիճից


Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում, արխիվ
Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում, արխիվ

Այսօր «Նոյեմբերի 5»-ի գործով հերթական դատական նիստի ժամանակ Շանթ Հարությունյանը իր վրդովմունքը հայտնեց վկա ոստիկան Արտակ Ավետիսյանի ցուցմունքի վերաբերյալ:

Լսելով վկայի ցուցմունքները՝ Հարությունյանը ասաց․ - «Դու կոնկրետ քաշքշելուց քեզ լավ տղու տե՞ղ ես դնում, դու ինձ ինչի՞ տեղ ես դրել»:

Դատավորի կարգադրությամբ ոստիկանները հեռացրեցին Շանթ Հարությունյանին դատարանի դահլիճից, հայտարարվեց ընդմիջում 30 րոպե:

Պաշտպան Արա Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լիովին հասկանում է Շանթի վրդովմունքը: Ըստ պաշտպանի՝ այս ոստիկանի ցուցմունքը ևս չի համապատասխանում 2013 թվականի նոյեմբերի 5-ի դեպքերը պատկերող տեսագրություններին:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG