Մատչելիության հղումներ

ВТБ-ն կաջակցի պատժամիջոցներից տուժած ֆինանսական հաստատություններին


Ռուսաստանի՝ մեծությամբ երկրորդ բանկը՝ ВТБ-ն, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ այն կաջակցի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից տուժած ֆինանսական հաստատություններին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ բանկը համաձայն չէ իր դեմ կիրառվող պատժամիջոցների հետ, քանի որ միշտ խստորեն հետևել է օրենքի տառին, ինչպես նաև ամերիկյան կարգավորող մարմինների պահանջներին:

«Այս որոշումը դիտարկում ենք որպես բացառապես քաղաքական շարժառիթներով պայմանավորված, անարդար և իրավական հիմքերին հակասող և փոխադարձ տնտեսական հարված հասցնող»,- նշվում է բանկի տարածած հայտարարության մեջ:

Բանկը նաև վստահություն է հայտնում, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի բանկի գործունեության և վճարունակության վրա, քանի որ ՎՏԲ-ն լավ համբավ ունի համաշխարհային ներդրողների մոտ:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG