Մատչելիության հղումներ

Վախճանվել է Հերոսիմայի վրա ատոմային ռումբ նետած վերջին վետերանը


Հուլիսի 28-ին վախճանվել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ նետած ռմբարկուների անձնակազմի վերջին վետերան Թեոդոր Վան Կիրկը։ 93-ամյա նախկին օդաչուն վերջին տարիներին ապրում էր Ամերիկայի Ջորջիա նահանգի ծերանոցներից մեկում:

1945թ. օգոստոսի 6-ին ամերիկյան В-29 ռմբակոծիչը Հիրոսիմայի վրա է նետել առաջին ատոմային ռումբը: Պայթյունի արդյունքում զոհվել է շուրջ 200 հազար մարդ, վիրավորվել և ճառագայթահարվել է մոտ 160 հազարը: Հիրոսիմայից երեք օր անց՝ 1945թ. օգոստոսի 9-ին, ատոմային ռմբակոծության է ենթարկվել նաև Նագասակին:

2005 թվականին Associated Press-ին տված հարցազրույցում Վան Կիրկն ասել էր, որ եկել է այն եզրակացության, որ ատոմային ռումբը պետք է արգելել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG