Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այրվում է ամերիկյան Gulf ընկերության նավթակայանը: Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ վթարի վայր է ուղարկվել 10 հրշեջ հաշվարկ, սակայն հրդեհը մեկուսացնել առայժմ չի հաջողվում:
Նախնական տվյալներով հրդեհի և դրան հաջորդած պայթյունի հետևանքով տուժել է մի քանի մարդ:
Georgia online-ի տվյալներով հրդեհի կապակցությամբ Gulf ընկերությունը մտադիր է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:
Կարեն Թովմասյան