Մատչելիության հղումներ

Կրոնական ազատությունների մասին ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը


Ջոն Քերրի
Ջոն Քերրի

«Այն երկրները, որոնք ոտնահարում են խղճի ազատությունը, ի վերջո սպառնում են իրենք իրենց սեփական անվտանգությանը»։ Սրանք ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերն են, որոնք նա արտասանել է Աշխարհում խղճի ազատության մասին Պետքարտուղարության ամենամյա զեկույցի հրապարակումից հետո։

Ինչպես ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերրին է ասել, Հարավային Ասիայից մինչև Աֆրիկա, տարբեր երկրներում գործող օրենքները լռեցնում են կրոնական խմբավորումների անդամներին, ենթարկում խիստ պատժամիջոցների ու կիրառում վայրագ այնպիսի միջոցներ, որոնք անհարիր են 21-րդ դարի համար։

Պետքարտուղարության այս տարվա զեկույցը մեծ անհանգստություն է արտահայտում Հյուսիսային Նիգերիայի կապակցությամբ, որտեղ իսլամիստական զինյալ Բոկո Հարամ խմբավորման և երկրի անվտանգության ուժերի միջև շարունակվող բախումների արդյունքում մեծաթիվ մահմեդականներ ու քրիստոնյաներ են սպանվել։

«Միայն մեկ տարվա ընթացքում Բոկո Հարամն այս երկրում ավելի քան 1ՕՕՕ մարդ է սպանել։ Սպանվածների շարքում են քրիստոնյա ու մահմեդական ղեկավարներ, մարդիկ, ովքեր եղել են եկեղեցիների կամ մզկիթների մոտ, եղել են հավատացյալներ կամ պարզապես՝ անցորդներ», - ասում է Քերրին։

Ինչ վերաբերում է Իրաքին, Քերրի խոսքերով, այստեղ աշխարհը դարձել է Սիրիայից գործող «Իրաքի ու Լևանթի իսլամիստական պետություն» անվանումը կրող զինյալ խմբավորման «վայրենությունների ու անհավատալի դաժանությունների ականատես»։

Իրաքում այս խմբավորման կողմից իրականացվել են շիա մահմեդականների զանգվածային սպանություններ, բռնի հավատափոխ են արվել մեծաթիվ քրիստոնյաներ, ենթարկվել բռնաբարությունների, կանայք ու երեխաները վերածվել մարդկային վահանի։

Human Rights Watch կազմակերպության փորձագետներից Սարահ Մարգոնն ասում է, թե միջցեղային լարվածության պատճառ են այստեղ հաճախ դառնում երկրի անվտանգության ուժերը, ինչի արդյունքում Վաշինգտոնի համար դժվար է լինում աջակցել սուննիների ու քրդերի աջակցությունը չվայելող Բաղդադի կառավարությանը։

ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը դատապարտում է Բիրմայում մահմեդականների դեմ իրականացվող բռնությունները, երբ, Քերրիի խոսքերով, տեղահանվում են ընտանիքներ ու ամբողջ համայնքներ։

Մահմեդական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ են տեղահանվել ու տասնյակ հազարավոր այլոք ստիպված ապրում են ծայրաստիճան աղքատիկ ու բժշկական որևէ օգնությունից հեռու ճամբարներում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ, ասում է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին, Վլադիմիր Պուտինի կառավարությունը պարբերաբար «քայքայում է կրոնական ազատությունները»։

Քերրիի խոսքերով, «աշխարհի ռեպրեսիվ կառավարություններին ու ծայրահեղական խմբավորումներին Ամերիկան ունի ասելիք»։ «Մենք որևէ մեկին չենք ասում, թե ինչպես և ում պիտի հավատալ, մենք պարզապես կոչ ենք անում աշխարհին հարգել ու հանդուրժել համաշխարհային արժեքները», - ասում է նա։

Կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության այս տարվա զեկույցի համաձայն, Թուրքմենստանը լրացնում է հատկապես մեծ անհանգստություն պատճառող երկրների շարքը։

Հայաստանի մասին հատվածում ասված է, որ չնայած երկրի Սահմանադրությունը պաշտպանում է կրոնական ազատությունները, որոշ օրենքներ սահմանափակում են այդ ազատությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG