Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ն Կիևից պահանջում է դադարեցնել ռուսական տարածքների գնդակոծությունը


Ռուսաստանի արտգործնախարարությունը Կիևից պահանջում է դադարեցնել ռուսական տարածքի գնդակոծությունը և ապահովել տարածքում գտնվող միջազգային դիտորդների անվտանգությունը:

Ռուսաստանի արտգործնախարարության կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին «Գուկովո» սահմանային անցակետի աշխատակիցները ենթարկվել են թիրախավորված հարձակման ինքնաձիգերից և ականանետներից:

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ սա այդ անցակետի գնդակոծման առաջին դեպքը չէ:

«Դատելով ամեն ինչից՝ Կիևում հստակորեն զգուշանում են «Գուկովո» անցակետում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունից, որի նպատակն է իրականացնել իրավիճակի մոնիտորինգ ռուս-ուկրաինական սահմանում»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ռուս-ուկրաինական սահմանին մոնիտորինգ անցկացնող ԵԱՀԿ դիտորդները ավելի վաղ նշել էին, որ ակնկալում են, որ Ռուսաստանը կգործադրի իր ազդեցության լծակները հակամարտության գոտում գործող անջատողականների վրա:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG