Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

«Լույս» հիմնադրամի նպատակը մեկն է՝ ձևավորել փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդ մարդկանց մի խումբ կամ, ինչպես ասում են, կրիտիկական մի զանգված, որը կարողանա Հայաստանն առաջ մղել, որը կարողանա դիմակայել մարտահրավերներին, իսկ մարտահրավերները մեր տարածաշրջանում, ցավոք, շատ են», - հայտարարել է Հայաստանի նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:

2014-2015 թվականների կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, և դա նաև մեր առավելությունն է: Ես վստահ եմ՝ ո՛ր երկրի քաղաքացի էլ լինեք, կամ էլ լինելով Հայաստանի քաղաքացի, սովորեք դրսում, դուք պարտավոր եք ապրել Հայաստանով, ձեր ժամանակի մի հատվածն անպայման նվիրել Հայաստանին: Առանց Հայաստան կենսունակ Սփյուռք լինել չի կարող, այնպես ինչպես ուժեղ Հայաստան չի կարող լինել առանց ուժեղ Սփյուռքի», - «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG