Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինքն է որոշելու՝ երբ վերադառնալ Վրաստան։
Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը որոշել է որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության կանչել նախկին նախագահին՝ 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության փակման և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականության առգրավման հետ կապված քրեական գործի շրջանակներում:
Ավելի վաղ դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության էր կանչել՝ պահանջելով, որ նա վերադառնա Վրաստան: