Դոնեցկի շրջանի վարչախումբը հայտարարել է, որ Հորլիվկա քաղաքում տեղի ունեցած բախումներում առնվազն 13 մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաներ:
Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 26-ից ռազմական օպերացիա են սկսել Դոնեցկի շրջանում: Կանոնավոր զորքերի և ապստամբների զինված ստորաբաժանումների միջև բախումներ են տեղի ունեցել շուրջ 250,000 բնակչություն ունեցող Հորլիվկայի մոտ:
Մինչ բախումները շարունակվում են, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հուլիսի 21-ին և 26-ին արված արբանյակային լուսանկարներ, որոնք, ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ, ապացուցում են, որ Ռուսաստանը սահմանի իր կողմից հրետակոծել է Ուկրաինայի տարածքը՝ այդպիսով աջակցելով ռուսամետ անջատականներին: