Այսօր վաղ առավոտից Գազայի հատվածում Իսրայելի բանակի և «Համաս» խմբավորման զինյալների միջև 12-ժամյա հրադադար է հաստատվել:
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը արտահերթ նիստի ընթացքում մերժեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի` Գազայում մեկշաբաթյա հրադադար սահմանելու առաջարկը:
Իսրայելի հանրային հեռուստատեսության տեղեկություններով, թեև ամերիկյան կողմի առաջարկը «միաձայն էր մերժվել», այնուհանդերձ Իսրայելի կառավարության անդամները կշարունակեն քննարկել այդ տարբերակը: