Այսօր Վարչական դատարանի դատավոր Արմեն Թովմասյանը հրապարակեց չորս քաղաքացիական ակտիվիստների գործերով որոշումները: Դատարանի որոշմամբ մերժվեցին Ոստիկանության հայցերն ընդդեմ Գոռ Առաքելյանի, Կարեն Հարությունյանի, Վահագն Մինասյանի և Մհեր Արշակյանի:
Դատարանը նաև բավարարեց այդ չորս քաղաքացիական ակտիվիստների հայցերն ընդդեմ Ոստիկանության՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, և որոշեց նրանցից յուրաքանչյուրի մասով 150 հազարական դրամ (մոտ 370 դոլար) բռնագանձել Ոստիկանությունից՝ որպես այս քաղաքացիներին իրավաբանական ծառայությունների մատուցման փոխհատուցում:
Միևնույն ժամանակ, Վարչական դատարանի մեկ այլ դատավոր՝ Աղասի Դարբինյանը, բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ Վահագն Մինասյանի՝ նույնպես քաղաքացիական ակցիաների հետ կապված մեկ այլ գործով, և որոշեց նրանից բռնագանձել 10 հազար դրամ:
Անուշ Մարտիրոսյան
Մանրամասները՝ ավելի ուշ: